երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քոչարյան․ Եթե 1-2 ժամում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, կհամարենք, որ դա արվում է իշխանության կողմից

Քոչարյան․ Եթե 1-2 ժամում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, կհամարենք, որ դա արվում է իշխանության կողմից

Առաջին հերթին դա օրենքի կոպիտ խախտում է։ Այս մասին քիչ առաջ իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Երևանի փողոցներում հայտնված «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պրունակող թռուցիկներին:

«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր համացանցում եւ այն փաստը, որ մինչեւ հիմա չի հայտնաբերված, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ:  Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք եւ կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,-ասաց նա:

  • Կիսվել: