ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
«Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն». Գերասիմովը՝ Պուտինին

«Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն». Գերասիմովը՝ Պուտինին

Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ուժերն ազատագրել են Դոբրոպոլիե քաղաքը։ Այս մասին այսօր միացյալ զորախմբի կառավարման օժանդակ կետում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինին հայտնել է
ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
 
««Կենտրոն» խմբավորմանկողմից ազատագրվել է Դնեպրոպետրովսկի ուղղությամբ հակառակորդի պաշտպանության հիմնական հանգույցներից մեկը՝ Դոբրոպոլիե քաղաքը», - ասել է Գերասիմովը ՌԴ նախագահին ուղղված զեկույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ ԴԺՀ տարածքում ռուսական վերահսկողության տակ է անցել նաև Ալեքսեևո-Դրուժկովկա բնակավայրը։
 
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի 1-ից վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր:
«ԶՈւ միացյալխմբավորման հիմնական ջանքերը կենտրոնացած են Դոնբասի տարածքի ազատագրման վրա», - ասել է Գերասիմովը։
 
Նա նաև հավելել է, որ սեպտեմբերին և հոկտեմբերի երկու շաբաթվա ընթացքում ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է անցել ԴԺՀ-ի մոտ 500 քառակուսի կիլոմետր տարածք և 23 բնակավայր:
 
Խորհրդակցության ժամանակ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանիզինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին:
 
Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ցանկը և դրանց ոչնչացման համար անհրաժեշտ միջոցները արդեն որոշված են։

  • Կիսվել: