ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկությունն է իրականացրել
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMA) հայտնել է, որ իր գործունեության մեկնարկից՝ 2023 թվականի փետրվարից ի վեր, իրականացրել է 10 հազարերորդ պարեկությունը։
Առաքելությունը պարեկություն է իրականացնում Հայաստանի սահմանամերձ շրջաններում՝ անվտանգության իրավիճակը դիտարկելու նպատակով։



