Հայտնի է ՔՊ-ի Դավթաշեն տարածքային կազմակերպությունում խորհրդի կազմը
Հոկտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն տարածքային կազմակերպությունում կայացան խորհրդի և վերահսկողի ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Ընտրությունների արդյունքում տարածքային կազմակերպության խորհրդի կազմում ընտրվեցին՝
Աննա Մարգարյանը,
Վահե Թունյանը,
Ռոման Համբարձումյանը,
Խորեն Հովհաննիսյանը,
Սամվել Մկրտումյանը,
Սեդա Առաքելյանը,
Հրաչյա Հակոբյանը,
Սուքիաս Թարխանյանը,
Ռուզաննա Մարգարյանը։
Վերահսկող ընտրվեց Արմեն Խաչատրյանը։