ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր. Նիկոլ Փաշինյան
ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր. քննարկման թեմաները մեր անհաջողություններն էին հակակոռուպցիոն պայքարում, դատաիրավական ոլորտում, կադրային քաղաքականության մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կարճ տեսանյութ հրապարակել:
« Հետեւությունն այն էր, որ սխալները պետք է ուղղել «թացը չորին չխառնելու» տրամաբանությամբ»,- գրել է նա:
Ավելի ուշ ՔՊ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։