շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Նիկոլ Փաշինյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ

Նիկոլ Փաշինյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ

Կամբոջա այցի ճանապարհին Նյու Դելիում ունեցած կարճատև կանգառի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու դրանց ինտենսիվ բնույթը՝ միաժամանակ կարևորելով փոխշահավետ կապերի հետևողական զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

 

  • Կիսվել: