Վրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համար
Վրաստանը հայտ է ներկայացրել 2027 թվականին ԵԱՀԿ նախագահության պաշտոնը զբաղեցնելու համար, գրում է aliq.ge-ն:
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի խոսքերով, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը տասնամյակներ շարունակ եղել է կազմակերպության մասնակից երկիր, մինչ այժմ չի ունեցել նախագահելու հնարավորություն։
2026 թվականի փետրվարի 16-ին Բրատիսլավայում Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպումից հետո Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարն ասաց, որ Վրաստանի թեկնածությունը կարող է «փոխզիջումային լուծում» լինել։



