երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության և ձեր սպասելիքները․ Ռոբերտ Ղուկասյան

Կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության և ձեր սպասելիքները․ Ռոբերտ Ղուկասյան

Վարչապետի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Հարցը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի որոշմամբ փետրվարի 16-ից մեկամսյա ժամկետով գործուղվել էր Սյունիքի մարզ։

Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար:

«Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության և ձեր սպասելիքները», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

  • Կիսվել: