երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իրանի դեսպան․ Ռազմական համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մի մասն է

Իրանի դեսպան․ Ռազմական համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մի մասն է

Դեսպան Ջալալին հայտարարել է, որ ռազմական համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մի մասն է․

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ռազմական համագործակցությունն անվանել է երկու երկրների հարաբերությունների մաս։ Այս մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ։ Ջալալիի խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններն ընդգրկում են քաղաքականության և տնտեսության բոլոր ոլորտները, ինչպես նաև այլ ոլորտներ։

«Ռազմական և պաշտպանական համագործակցությունը, որը նույնպես հարաբերությունների մաս է կազմում, չի սահմանափակվում միայն համապատասխան տեխնիկայի ձեռքբերմամբ», - մանրամասնել է նա։

Հիշեցնենք, ապրիլին ռուս-իրանական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է մեծացնել Ռուսաստան արտահանվող հագուստի և կոշիկի մատակարարումների ծավալը։ Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը բավականաչափ բարձրորակ հագուստի և կոշկեղենի արտադրող է և ի վիճակի է փոխարինել միջին գների կատեգորիայի որոշ արտասահմանյան ապրանքանիշեր, որոնք լքել են երկիրը։

  • Կիսվել: