շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իրանն ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել. Արաղչի

Իրանն ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել. Արաղչի

Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ միջնորդավորված: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Հիշեք իմ խոսքերը. անհնարէ այնպիսի սցենար, որի դեպքում Իրանըկհրաժարվեր խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու՝ իր դժվարությամբ վաստակած իրավունքից, իրավունք, որին տիրապետում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բոլոր մյուս անդամները»:
Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Վաշինգտոնն Իրանին է փոխանցել միջուկային նոր գործարքի առաջարկը:

  • Կիսվել: