«Բոլոր մանրամասները՝ այսօր երեկոյան». Նիկոլ Փաշինյանը կմասնակցի այսօրվա արտահերթ նիստին
«Իմ քայլը» խմբակցությունից հայտնեցին, որ խմբակցությունը կողմ է արտահերթ նիստ անցկացնելու գաղափարին և կմասնակցի դրան: Այն կկայանա 18:00-ին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այսօր երեկոյան մանրամասներ է հայտնելու սահմանային իրավիճակի մասին
«Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը եւ գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելեւս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա եւ չի կարող լինել որեւէ դավադրություն:
Ավելի մանրամասն՝ այսօր երեկոյան: Բոլոր մանրամասները՝ այսօր երեկոյան»,-նշում է Փաշինյանը: