երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ուկրաինան Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Պուտինին

Ուկրաինան Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Պուտինին

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ երկիր նրա այցի ժամանակ։

«Ուկրաինական կողմը հույս ունի, որ Մոնղոլիայի կառավարությունը կգիտակցի այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը պատերազմական հանցագործ է»,-նշված է Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, իսկ Մոնղոլիան ճանաչում է դատարանի իրավասությունը:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը։

 

  • Կիսվել: