կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հունգարիան Ուկրաինային զենք չի մատակարարել և չի մատակարարի. Սիյարտո

Հունգարիան Ուկրաինային զենք չի մատակարարել և չի մատակարարի. Սիյարտո

Հունգարիան Ուկրաինային զենք չի մատակարարել և չի մատակարարի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, նրա խոսքերը Հունգարիայի վարչապետի գրասենյակում  փոխանցել է միջազգային կապերի և հարաբերությունների գծով պետքարտուղար Զոլտան Կովաչը։

«Սիյարտո վերահաստատել է Հունգարիայի հավատարմությունը դիվանագիտությանը, այլ ոչ թե զենքին՝ ընդգծելով, որ Հունգարիան մնում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միակ անդամը, որը զենք չի մատակարարել և չի մատակարարի Ուկրաինային: Ավելի շատ զենք նշանակում է երկարատև պատերազմ, ավելի շատ մահեր և ավելի շատ ավերածություններ»,-ասել է նա:

 

  • Կիսվել: