հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկական ընկերությունն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում

Հայկական ընկերությունն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում

Լաբորատոր սարքավորումներ և քիմիական նյութեր վաճառող հայկական Medisar ընկերությունը հայտնվել է ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում։

Այս մասին ծանուցումը հրապարակված է ԱՄՆ Դաշնային ռեգիստրի կայքում։
 
Ընդհանուր առմամբ՝ 71 ընկերություն է հայտնվել ԱՄՆ առևտրի նախարարության նոր պատժամիջոցների ցանկում, Վաշինգտոնը նրանց կասկածում է Ռուսաստանի ռազմապաշտպանական համալիրին աջակցելու մեջ։ Բացի հայաստանյան ընկերությունից, ցուցակում կա Ղրղզստանից ընկերություն, մնացածը ռուսական են։
 
Ավելի վաղ The Wall Street Journal-ը Հայաստանն անվանել էր Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների հիմնական մատակարարներից մեկը։ ԱՄՆ-ից և ԵՄ-ից Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Ղազախստան այսպես կոչված երկակի նշանակության ապրանքների արտահանումը 2022 թվականին աճել է մինչև 24,3 միլիարդ դոլար՝ 2021 թվականի 14,6 միլիարդ դոլարից, պնդում է հրատարակությունը։ «Այս երկրները 2022 թվականին ընդհանուր առմամբ ավելացրել են իրենց արտահանումը Ռուսաստան գրեթե 50 տոկոսով՝ հասնելով մոտ 15 միլիարդ դոլարի»,- պնդում է հրատարակությունը։
 
Թերթը պարզաբանել է, որ միևնույն ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը «չի մասնակցել ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որևէ գործընթացի կամ գործողության»։ WSJ-ն պնդում է, որ Հայաստանի կառավարությունն արձագանքել է, որ «Հանրապետությունը ուժեղացրել է մաքսայինում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը, և իշխանությունները քննարկել են այդ հարցը Միացյալ Նահանգների հետ»։
 
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերը, հայտնել էր, որ հայկական ընկերությունները ներառվել են ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում։ Պատժամիջոցները կվերաբերեն ավելի քան 35 ընկերությունների Հայաստանից, Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Ուզբեկստանից, նշում է գործակալությունը։ Bloomberg-ը չի հրապարակել նրանց անունները։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն հայկական ընկերություններին կասկածել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու մեջ՝ շրջանցելով Արևմուտքի պատժամիջոցները։ Բացի այդ, Bild հրատարակությունը ուսումնասիրություն է հրապարակել գերմանական արդյունաբերությունից ԱՊՀ երկրների տարածքով Ռուսաստան ապրանքների արտահանման վերաբերյալ՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։
 
The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով փաստաթուղթը, ապրիլին գրել էր, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515%-ով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, իսկ ԵՄ-ից՝ 212%-ով ավելի, քան 2021 թվականին։ «Այնուհետև Հայաստանը նույն արտադրանքի 97 տոկոսը վերաարտահանել է Ռուսաստան»,- հավելել է թերթը։
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում մարտի 2-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում ասաց, որ Հայաստանը չի օգնում Ռուսաստանին շրջանցել արևմտյան սահմանափակումները, և հռետորաբանությունը, թե նման իրավիճակ է տեղի ունենում, «ուղղակի խոսակցություն է»։ «Որպես ժողովրդավարական երկիր, որի համար թափանցիկությունը չափազանց կարևոր է, մենք նույնպես թափանցիկ ենք այս հարցում։ Խոսել այն մասին, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել միջազգային պատժամիջոցները, ուղղակի խոսակցություն է»,- ասաց նա:

  • Կիսվել: