կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ն օգնության նոր ծրագրի շրջանակներում առաջին 4,5 մլրդ եվրոն Ուկրաինային կփոխանցի մարտին

ԵՄ-ն օգնության նոր ծրագրի շրջանակներում առաջին 4,5 մլրդ եվրոն Ուկրաինային կփոխանցի մարտին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, քննարկել 50 մլրդ եվրոյի օգնության հատկացման հետ կապված հարցեր: Նա այս մասին հայտնել է իր թվիթերյան էջում:

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար 50 մլրդ եվրո արժողությամբ ծրագրի հետագա քայլերը։ 4,5 մլրդ եվրոյի չափով առաջին փոխանցումը կկատարվի մարտին:

Քննարկել ենք նաև այն, թե ինչպես լուծել Ուկրաինայից արտահանման և ցամաքային սահմանին առկա խնդիրները, ինչպես նաև մեր համատեղ աշխատանքը պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,-նշել է պաշտոնյան: 

  • Կիսվել: