հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է «Պաղեստինի համար դոնորների խմբի» ստեղծման մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է «Պաղեստինի համար դոնորների խմբի» ստեղծման մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Պաղեստինին և Գազայի վերականգնմանն աջակցելու համար դոնորների խումբ ստեղծելու մտադրության մասին

Ըստ Европейская правда-ի՝ նա այս մասին հայտնել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի ժամանակ  իր ելույթում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մասնավորապես, նշել է. «Ի վերջո, պաղեստինյան պետության ապագան պետք է կենսունակ լինի նաև տնտեսական տեսանկյունից»:

Նա նաև հավելել, որ եվրոպացիները կստեղծեն հատուկ գործիք Գազայի հատվածի վերականգնման համար։

«Գազան, Պաղեստինի տնտեսությունը պետք է վերականգնվի։ Եվ ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ միանալու այս նպատակին հասնելու ջանքերին»,- հավելել է ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը աննախադեպ օգնություն է տրամադրել Պաղեստինի ազգային ինքնավարությանը Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր՝ հատկացնելով 1,6 միլիարդ եվրոյի փաթեթ, բայց դա դարձյալ բավարար չէ։

  • Կիսվել: