կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։

Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները՝ խոնավ պահպանվող տարածքների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության մոնիթորինգի ուղղություններով փորձի փոխանակումը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին համաշխարհային վերանայումը պետք է հիմք դառնա մինչև 2030 թվականը նախատեսված նպատակներին հասնելու համար գործնական քայլերն արագացնելու համար։

Այս համատեքստում նախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը, բավարար ֆինանսավորումը և երկրների կարողությունների զարգացումը։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Զիմբաբվեին՝ COP17-ին ակտիվ ներգրավվածության համար՝ կարևորելով համատեղ աշխատանքը բանակցություններում բովանդակային և հավասարակշռված արդյունքներ ապահովելու ուղղությամբ։

  • Կիսվել: