Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկա-Եվրոպա դիմակայությանը
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը WORLD BOXING-ի կողմից անվանական հրավեր է ստացել մասնակցելու Ամերիկա մայրցամաքն ընդդեմ Եվրոպայի բռնցքամարտի երեկոյին։
Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մենամարտը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Հունգարիայում։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի կուբացի Ռիկարդո Կուելոմատեն:


