չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Վիեննայի միջազգային փառատոնը, որին արցախյան մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել էր, չի կայանա

Վիեննայի միջազգային փառատոնը, որին արցախյան մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել էր, չի կայանա

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու անունից ստացել է պաշտոնական գրություն, համաձայն որի՝ կազմակերպչական կոմիտեն որոշել է ամբողջությամբ չեղարկել 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնը։

Հիշեցնենք, որ WOFA-ն ավելի վաղ պաշտոնապես հրավիրել էր արցախյան երկու համույթների՝ «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի համույթին և Արցախի ազգային նվագարանների նվագախմբին՝ մասնակցելու փառատոնին։ Սակայն հոկտեմբերին կազմակերպիչները չեղարկել էին համույթների մասնակցությունը՝ հղում անելով որոշ դեսպանատների առարկություններին և փոխանցելով քաղաքական բնույթի մեղադրանքներ՝ առանց դրանք հիմնավորող փաստեր կամ պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելու։

  • Կիսվել: