չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր

ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացման, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և միջազգային առևտրի դյուրացման գործում։

Քննարկվել են ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի առաջընթացը, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները, ներկայացվել են գրանցված առաջընթացները, ինչպես նաև Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը։

 

  • Կիսվել: