չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
ԵՄ-ի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին անհնար է. եռակողմ ձևաչափը համաձայնեցված է․ Պեսկով

ԵՄ-ի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին անհնար է. եռակողմ ձևաչափը համաձայնեցված է․ Պեսկով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում կքննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ԵՄ-ի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին անհնար է. եռակողմ ձևաչափը համաձայնեցված է։ Կրեմլը անհապաղ կհրապարակի Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության ամբողջական կազմը։ Բանակցությունները կկենտրոնանան անվտանգության երաշխիքների վրա, իսկ մանրամասները կքննարկվեն փակ դռների ետևում։

ԱՄՆ ընտրությունների ամսաթվերի գրեթե համընկնումը և Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները «ոչ մի կերպ» կապված չեն»,-նշել է նա։

  • Կիսվել: