հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վաշինգտոնը եւ Բրյուսելը, անտեսելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, փորձում են անվտանգության ձեւաչափ պարտադրել. Սիդորով

Վաշինգտոնը եւ Բրյուսելը, անտեսելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, փորձում են անվտանգության ձեւաչափ պարտադրել. Սիդորով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը, ցավոք, բարդ է եւ լարված։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը փետրվարի 14-ի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների հիմնական աղբյուրն արեւմտյան էլիտաների մի մասի ապակառուցողական գործունեությունն է՝ ուղղված Կազմակերպության շուրջ եւ նրա առանձին անդամ պետություններում իրավիճակի սրմանը։

«Մեր ուշադրության թիրախում են մնում նաեւ ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի առաջխաղացումն ընդհուպ մինչեւ Բելառուսի եւ Ռուսաստանի արեւմտյան սահմաններ, աճող ռազմական ակտիվությունը՝ Բալթիայի երկրների եւ ուկրաինական ճգնաժամի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին։ Այս համատեքստում առանձին պետությունների՝ սեփական դիրքերը Կովկասում ամրապնդելու, Կասպիայի պաշարների հասանելիություն եւ Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ստանալու փորձերը, հաշվի առնելով բարձր հակամարտային պոտենցիալը հայ-ադրբեջանական սահմանին, նպաստում են ճգնաժամի թեժացմանը Հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում»,- նշել է Անատոլի Սիդորովը։

Նա նշել է, որ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում շարունակում է խորանալ հակամարտային պոտենցիալը՝ պայմանավորված, առաջին հերթին, առանձին պետությունների միջեւ տարածքային հարցերի չկարգավորվածությամբ. «Տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում Ռուսաստանը։ Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը եւ Բրյուսելը, անգամ հաշվի չառնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, հետհակամարտային կարգավորման իրենց տեսլականն ունենալով, ջանում են անվտանգության մոդելի իրենց ձեւաչափը պարտադրել եւ չեզոքացնել Կազմակերպպության ջանքերն այդ ուղղությամբ»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: