շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հերհերցին մշակում է հողը ու շարունակում ապրեցնել գյուղը. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը( լուսանկարներ)

Հերհերցին մշակում է հողը ու շարունակում ապրեցնել գյուղը. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը( լուսանկարներ)

ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքը 578 բնակիչ ունի. նրանց զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հերհեր համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Համայնքը 250 հա վարելահող ունի. այս պահի դրությամբ 208 հա.-ի վրա կատարվել է աշնանացան: ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը սերմնացան է տրամադրել, գյուղացիների մեծ մասն էլ օգտվել է աջակցությունից: Կան նաև անասնապահությամբ զբաղվողներ: Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը վերջին տարիներին փոքր-ինչ նվազել է, քանի որ աշխատատար է, գյուղի վարելահողերն էլ այնպիսի բաշխվածություն ունեն, որ արոտների խնդիր է առաջանում: Զարգացած է նաև խոզաբուծությունը։ Նախատեսում ենք գյուղի խոզերը պահել փակ տարածքներում` աֆրիկյան ժանտախտից խուսափելու նպատակով։ Բնակչության շրջանում մեծ թիվ են կազմում խաղողագործությամբ զբաղվողները»,-ասել է Ա. Ալեքսանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա տեղեկացմամբ` Հերհերում տեղահանված հինգ ընտանիք է հաստատվել՝ 33 բնակչով, մոտ օրերս ևս մեկ ընտանիքի կընդունեն` Թաղավարդից։

Բնութագրությունը հասանալի չէԱզատ բնակֆոնդում մոտ երեսուն տուն կա, որոնք կոսմետիկ վերանորոգումից հետո սիրով կտրամադրեն տեղահանված այլ հայրենակիցների:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Դպրոցը կառուցվել է ֆրանսիահայ բարերարներ Հրաչ և Էլիզաբեթ Սիսեռյանների ընտանեկան ֆոնդի միջոցներով.այստեղ սովորում է 84 աշակերտ: Շենքը շահագործման է հանձնվել 2002 թվականին, իսկ 2011 թվականին Սիսեռյանների հովանավորությամբ կառուցվել է նաև մարզադահլիճ: Մանկապարտեզ, ցավոք սրտի, չունենք, բայց գյուղում նախադպրոցական տարիքի շուրջ 35 երեխա կա. նախատեսվում է մանկապարտեզի շենք կառուցել: Ներհամայնքային ճանապարհների 60%-ը սալապատված է. ծրագիրը սկսվել է 2013 թվականին, բուռն շրջանը եղել է 2015-2018 թթ.: Գյուղը մայրուղուն կապող ճանապարհը ասֆալտապատված է: Պատերազմից հետո պետական միջոցներով ասֆալտապատվել է նաև դպրոցից եկեղեցի տանող ճանապարհահատվածը»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը:

Բնութագրությունը հասանալի չէ

Գյուղում գործում է նորակառույց համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև բուժկետը. այն վերանորոգվել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից: Մեր զրուցակիցը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում համայնքը կրել է և´ նութական զգալի վնասներ, և', դժբախտաբար, ունեցել մարդկային անդառնալի կորուստներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմի ընթացքում, երբ թշնամին արդեն մոտ էր գյուղի տարածքին, ինտենսիվորեն հրթիռակոծվել են առանձնատները. մոտ հարյուր տուն մասնակի վնասներ է կրել, երեք տուն էլ ամբողջովին ավերվել է։ Պետք է նշեմ, որ մեծ մասը վերականգնվել է: Պատերազմում հանուն հայրենիքի անմահացել է տասը համագյուղացի, տասնմեկն էլ վիրավորվել են»,-ասել է Ա. Ալեքսանյանը և հույս հայտնել, որ երկրում կհաստատվի հարատև խաղաղություն, որպեսզի գյուղացիները խաղաղ պայմաններում կարողանան մշակել իրենց հողը, իսկ երեխաները ունենան անհոգ մանկություն:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: