կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հեռավար ուսուցում արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում

Հեռավար ուսուցում արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած դպրոցականները հնարավորություն կունենան հեռավար ուսուցումն իրականացնել ԹՈՒՄՈ կենտրոններում (Երևան՝ Հալաբյան 16, Դիլիջան՝ Մյասնիկյան 63, Գյումրի՝ Շչորսի 1)՝ օգտվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներից: Կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Արցախցի աշակերտներին ընդունելիս առաջնահերթությունը կտրվի այն դպրոցականներին, որոնք բնակվում են ԹՈՒՄՈ կենտրոնների հարևանությամբ և հանրային տրանսպորտի ապահովման խնդիր չունեն՝ հաշվի առնելով կենտրոնի կողմից սահմանափակ թվով աշակերտներ ընդունելու և տեխնիկական միջոցներով ապահովելու հանգամանքը»,- ասված է հայտարարությունում: ԹՈՒՄՈ կենտրոններից հեռավար ուսուցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 25-ը լրացնել հարցաթերթիկ:

 

  • Կիսվել: