ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել

Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել

Քութայիս քաղաքի տեխնոլոգիական հաբում կայացել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացումը։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

TUMO-Քութայիս կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։

Վրացական «Bank of Georgia»-ի ֆինանսական աջակցությամբ բացված հայկական TUMO կենտրոնը 12-18 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում անվճար զարգացնել թվային, տեխնոլոգիական և ստեղծարար հմտությունները։

Կենտրոնի առաջարկած ուսումնական ծրագրերին արդեն իսկ գրանցվել է 1500-ից ավելի սան։

Բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, «Bank of Georgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն, «TUMO» կենտրոնի հիմնադիրներ Մարի Լու Փափազյանը և Պեգոր Փափազյանը, Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տնօրեն Ավթանդիլ Կասրաձեն:

 

  • Կիսվել: