Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան
Վարչական դատարանն արգելեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։


