Ուկրաինայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Սլովակիային
Եվրո-2024-ի 2-րդ տուրում E խմբում Ուկրաինայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Սլովակիային։
17-րդ րոպեին սլովակների կազմում հաշիվը բացեց Շրանցը, իսկ 54-ին Շապարենկոն հավասարեցրեց հաշիվը։ 80-րդ րոպեին Յարեմչուկը հաղթանակ պարգևեց Ուկրաինային։