շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նեյմարը ցանկանում է տեղափոխվել իսպանական թոփ ակումբ, բայց ոչ՝ Բարսելոնա

Նեյմարը ցանկանում է տեղափոխվել իսպանական թոփ ակումբ, բայց ոչ՝ Բարսելոնա

«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մտածում է առաջիկյում ակումբային գրանցումը փոխելու մասին, հայտնում է Todofichajes-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Նեյմարը ցանկանում է վերադառնալ իսպանական Լա Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում։ Միաժամանակ հարձակվողը ծրագրում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», այլ ոչ թե վերադառնալ «Կամպ Նոու»։ Բրազիլացին ցանկանում է նույն թիմում խղալ Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապեի հետ, որոնց հետ այժմ լավ հարաբերություններ ունի:

Նեյմարի պայմանագրի ժամկետը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

 

  • Կիսվել: