շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Զոհվածների դիերի մի մասը ծնողները վերցրել են. ի՞նչ կլինի, եթե հրաժարվեն վերցնել

Զոհվածների դիերի մի մասը ծնողները վերցրել են. ի՞նչ կլինի, եթե հրաժարվեն վերցնել

Զոհված զինծառայողների դիերի մի մասը զինծառայողների ծնողներն ու հարազատները արդեն վերցրել են: Այս մասին, ՀԺ-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով հարցին՝ ե՞րբ կլինի 3 նախարարությունների հայտարարությունը, Ավանեսյանն ասել է, որ չի կարող օր նշել:

Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ եթե լինեն որոշ անձինք, որոնք անհեռանկար կերպով չեն վերցնի զոհված զինծառայողների նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունը: Ըստ Ավանեսյանի՝ զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան: 

  • Կիսվել: