Ժամանակն է 100 տարվա կլիշեներից ու ստերիոտիպերից ազատվելու. Արսեն Թորոսյան
Արդյոք ժամանակը չի վերանայելու կալանավայրերում կարանտին հասկացությունը: Կարանտինը մտել է 100 տարի առաջ, երբ մարդիկ ամեն օր ինֆեկցիոն հիվանդություններից մահանում էին, իսկ հիմա այդպիսի վիճակ չի, բազմաթիվ հիվանդություններ վերացել են, եղածներն էլ հնարավորինս արագ բուժում ենք։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը նաև նշեց. «Ինչու ենք մարդկանց այդ մի քանի օրն ավելի անմարդկային պայմաններում պահում, երբեմն էլ կարանտինային խցերում տեղ չի լինում, բոլորը փորձում են նույնիսկ ծանոթ են մեջ գցում, որ շուտ դուրս գան գնան իրենց հիմնական վայրում շարունակեն պատժի կրումը կամ կալանքը: Սա մի քիչ ավելի մեծ ռեֆորմ է, բայց կարծում եմ՝ ժամանակն է 100 տարվա կլիշեներից ու ստերիոտիպերից ազատվելու: Ոնց որ մի հատ շատ ենք ճնշում, հետո թեթև ենք շարունակում ճնշել»: