երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում կրկին ընձառյուծ է արձանագրվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում կրկին ընձառյուծ է արձանագրվել

 «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» տեսախցիկները կրկին ընձառյուծ են «որսացել»։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
 
«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կրկին արձանագրվել է մեր ընձառյուծը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հիշեցնում են, որ այս տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։
Հիշեցնենք, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում տեղադրված ֆոտոթակարդները վերջին կովկասյան ընձառյուծին «որսացել» են 2023 թ. հոկտեմբերի 27–ին:

  • Կիսվել: