հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերը շատ արագ զրոյացվում են. Աբրահամյան

Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերը շատ արագ զրոյացվում են. Աբրահամյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը։ Սերժ Սարգսյանին  մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։

Դատական նիստից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իշխանության հաշվարկն այս և այսպիսի այլ դեպքերով հետևյալն է. «Իշխանությունը համարում է, որ պետության փողով՝ դատախազություն, քննչական, դատական համակարգ, որոշակի դեպքերում ոստիկանություն, կարելի է  ներգրավել, գործեր սարքել,  մարդկանց զբաղվածությունն ուղղել այս ուղղությամբ, փորձել քաղաքականապես ակտիվ դեպքերին հնարավորինս դուրս մղել քաղաքական գործընթացներից։

Շատ դեպքերում իրենք ունեն այն գիտակցումը, կանխատեսումները, որ այդ գործերն իրենց տրամաբանական կետին չեն հասնելու, բայց այդ իրավիճակում իրենց գլխավոր խնդիրներն է սկսել քաշքշոց, 4-5 տարվա կտրվածքով մարդկանց տանել-բերել։

Քաղաքական առումով տուժում է   տվյալ անձը, նրան ներկայացնող քաղաքական ուժը, մարդիկ»։

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի  վերաբերյալ գործերը շատ արագ զրոյացվում են. «Շատ կարճ ժամանակահատվածում հանրության համար տեսանելի են դառնում,որ տակը չկա իրավական գործընթաց, այս ամենն արվում է քաղաքական ակտիվ դեմքերին քաղաքական կամ ներքաղաքական պրոցեսներից հնարավորինս դուրս թողելու համար»։ 

  • Կիսվել: