հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԵՄ-ն վերացնում է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները

ԵՄ-ն վերացնում է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը համաձայնել է վերացնել Սիրիայի նկատմամբ մնացած բոլոր տնտեսական պատժամիջոցները՝ պատերազմից տուժած երկրին վերականգնման ու կայունության հնարավորություն տալու համար։

Դաշինքի որոշումը կայացվել է Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ընթացքում Դոնալդ Թրամփի արած հայտարարությունից մեկ շաբաթ հետո: ԱՄՆ նախագահը հանդիպել էր Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ և հայտարարել Միացյալ Նահանգների բոլոր պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։

Երեքշաբթի երեկոյան ԵՄ արտաքին գործերի նախարարները միաձայն քվեարկել են բոլոր տնտեսական պատժամիջոցները չեղարկելու օգտին։ Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, սակայն, զգուշացրել էր, որ պատժամիջոցները կարող են վերականգնվել, եթե ալ-Շարաայի գործադիր մարմինը հետ կանգնի ներառականության և բազմազանության վերաբերյալ իր պարտավորություններից։

ԵՄ-ը պահպանելու է զենքի, քիմիական նյութերի, կրկնակի նշանակության ապրանքների և այլ սարքավորումների խիստ սահմանափակումները, ուժի մեջ է մնալու Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարության մեջ ներգրավված մարդկանց սև ցուցակը:

  • Կիսվել: