Ընտրություններին մասնակցության առումով ամենաակտիվը Սյունիքում են. ԿԸՀ-ի տվյալները՝ ըստ մարզերի
Ժամը 17:00-ի դրությամբ 2020 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել է 989 972 անձ, ընդհանուր ընտրողների 38,17 %-ը:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայանցնելով տեղեկություններ մինչև ժամը 15։00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ։
Նա նշեց.
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացուց քվեարկել է 344 868–ը կամ 40,15 %–ը։
Արագածոտնի մարզ – 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 44 511–ը կամ 37,89 %–ը։
Արարատի մարզ – 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 83 766–ը կամ 37,5 %–ը։
Արմավիրի մարզ – 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 75 035–ը կամ 31,82 %–ը։
Գեղարքունիքի մարզ – 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 70 836–ը կամ 37,38 %–ը։
Լոռու մարզ – 233 555 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 87 310–ը կամ 37,38 %–ը։
Կոտայքի մարզ – 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 93 828–ը կամ 38,77 %–ը։
Շիրակի մարզ – 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 73 171–ը կամ 32․27 %–ը։
Սյունիքի մարզ – 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 51 383–ը կամ 46,83 %–ը։
Վայոց Ձորի մարզ – 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 19 888–ը կամ 42,66 %–ը։
Տավուշի մարզ – 109 690 քվերակելու իրավունք ունեցողներից քվեարկել են 45 376–ը կամ 41,37 %–ը։
Հիշեցնենք, որ նախորդ՝ 2018 թվականի ԱԺ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։