Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։
Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մոհսեն Հասանլուն ընդգծել է այս իրադարձության կարևորությունը երկրի ավիացիոն արդյունաբերության համար:
«Օդային տաքսիների ներդրումը առանցքային դեր կխաղա քիչ բեռնված օդային երթուղիների աշխուժացման գործում», – նշել է Հասանլուն:
Նրա խոսքով՝ Իրանում առաջին օդային տաքսու գործարկումը դիտարկվում է որպես նշանակալի քայլ երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման և ավիացիոն ծառայությունների հասանելիության ընդլայնման գործում: