երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ վնասելով ավտոճանապարհի մեկ գոտի, ներկա պահին առկա են ճաքեր և կրկնակի փլուզման վտանգ․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները` սահմանափակել երթևեկությունը:

  • Կիսվել: