Փողոցային պայքարի ենք ելնելու, 2026-ի ընտրությունն պետք է տեղի ունենան առանց ՔՊ-ի է. Բագրատ սրբազան
Փողոցային պայքարի ենք ելնելու, 2026-ի ընտրությունն առանց ՔՊ-ի է անցնելու, իրենք ջախջախվելու են: Այսօր ասել է Բագրատ սրբազանը՝ իր «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսից հետո՝ պատասխանելով լրագրողներին հարցերին:
Նա նշեց, որ Սրբազան շարժումը որոշակի կազմակերպչական գործի մեջ է, իրենք շրջել են ամբողջ Հայաստանի տարածքով՝ մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի և խաղաղ անհնազանդության ակցիաների:
«Համոզված եմ, որ մեր վերջին վերջակետն այս անգամ դնելու ենք»,-ասել է նա՝ նշելով որ մոտակա օրերին կոնկրետ որոշումներ կկայացնեն: