կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը

Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը

Ինչպես տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթար հետևանքով զոհերից մեկը araratnews.am-ի լրագրող Սոնա Դավթյանն է:

InfoPort.am-ի խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում Սոնա Դավթյանի ընտանիքին և հարազատներին:

 
 
 

  • Կիսվել: