ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ծեծին մասնակցել են փոխթաղապետերն ու թաղապետի եղբայրը․ «Հրապարակ»

Ծեծին մասնակցել են փոխթաղապետերն ու թաղապետի եղբայրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար, ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանի գործով «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ նա հունիսի 14-ին 2 ամսով կալանավորվել է: Գրել էինք, որ Մկրտչյանի մտերիմ կինն իր տուն է հրավիրել Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին, հետո եկել են Մկրտչյանն ու նրա ընկերները եւ ծեծի ենթարկել Մակարյանին։ 

Մեր տեղեկություններով՝ մինչ նախկին թաղապետի գալը կնոջ բնակարան են գնացել Մկրտչյանի մարդիկ` թվով 5 հոգի, եւ հենց տանտիրոջ ներկայությամբ ծեծի ենթարկել Տ․ Մակարյանին։ Ծեծողներին է քիչ ուշ միացել նաեւ Ռազմիկ Մկրտչյանը՝ 3 հոգու հետ, ու շարունակել է ծեծը, հայհոյանքներ է հնչեցրել Մակարյանի հասցեին։

Ռազմիկ Մկրտչյանի հետ Մակարյանին ծեծի են ենթարկել նախկին թաղապետի եղբայրն ու նրա նախկին տեղեկալները, որոնց անունները իրավապահ համակարգի մեր աղբյուրը չգիտեր։ Տեղեկացանք, որ բացի Ռազմիկ Մկրտչյանից օրեր առաջ մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել նաեւ այն կինը (Տաթեւիկ անունով), որը կանչել էր Տ․Մակարյանին իր բնակարան: ՔԿ-ն կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մերժվել է։

Ենթադրվում է, որ առաջիկայում գործով մեղադրյալների թիվը կավելանա։ Քննչական կոմիտեից մեր տեղեկությունների վերաբերյալ միայն փոխանցեցին․ «Եւս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-196-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»։ 

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: