Իրանում հաստատել են ԶՈւ կենտրոնական շտաբի պետ Ալի Շամխանիի մահը
Իրանում հաստատել են Զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ Ալի Շամխանիի մահը։
Ինչպես ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ՝ նա մահացել է Իսրայելի հարվածներից ստացած վնասվածքներից։
Նշվում է նաև, որ Շամխանին մահացել է անցյալ շաբաթ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր․ «Գեներալ, Խաթամ ալ Անբիաի կենտրոնական շտաբի հրամանատարը ոչնչացվել է հունիսի 17-ին Իսլամական Հանրապետության տարածքում գիշերային հարվածների ժամանակ»։