ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու ԵԽ գլխավոր տնօրենը քննարկել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու ԵԽ գլխավոր տնօրենը քննարկել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում հուլիսի 3-ին Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։

Քննարկվել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր, իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։

Անահիտ Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը: Այս համատեքստում

Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես կարևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում համատեղ ծրագրերը։

Կողմերը փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել:

  • Կիսվել: