Մահացել է Լենինականի քաղկողմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը
93 տարեկանում մահացել է Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Ասքանազի Հարությունյանը:
28 տարեկանում ընտրվելով քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար` Դոնարա Հարությունյանը 35 տարի աշխատել է Լենինականի քաղաքային կոմիտեում, որից 9 տարին, որպես քաղկոմի առաջին քարտուղար: Նրա ղեկավարման տարիներին մի շարք մշակութային եւ հանգստի կենտրոններ են բացվում, Լենինականն արժանանում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի: Անձամբ Դոնարա Ասքանազովնան խոհրդային տարիներին 2 անգամ արժանացել է Կարմիր դրոշի շքանշանի: Այդ տարիներին Լենինականում 40 ձեռնարկություն էր աշխատում: «Լենինական» մակնիշմամբ 50 արտադրատեսակ էր թողարկվում:
1988թ.-ին հանգամանքների բերումով Դոնարա Հարությունյանը տեղափոխվում է Երեւան: Տիկին Դոնարան Հայկական բաց համալսարանի պրոռեկտորն էր, 20 տարի է դասախոսական աշխատանքով է զբաղվում: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարելիցի կապակցությամբ, երկարամյա եւ բարեխիղճ պետական-հասարակական գործունեւոթյան համար Դոնարա Հարությունյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2001թ-ին ընտրվել է Գյումրիի պատվավոր քաղաքացի: