ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Խորհրդարանի աշխատակազմն ու պատգամավորները պարգևատրվել են. «Հրապարակ»

Խորհրդարանի աշխատակազմն ու պատգամավորները պարգևատրվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրությունն ամենօրյա ռեժիմով ոտնահարող իշխանությունները Սահմանադրության օրվա առթիվ` հուլիսի 5-ին ընդառաջ, պարգեւատրել են պետական ապարատի աշխատակիցներին։ Խորհրդարանի աշխատակազմը եւ պատգամավորները եւս անմասն չեն մնացել՝ աշխատավարձի մեկ դրույքաչափով պարգեւատրվել են բոլորը։

Հիշեցնենք․ եղել են տարիներ, երբ այս օրվա առիթով պարգեւավճարներ չեն հատկացվել, ինչպես 2022-2023 թթ․, երբ երկրի ներքաղաքական իրավիճակում հարաբերական կայունություն էր, սակայն վերջին տարիներին իշխանությունները ոչ մի տոն բաց չեն թողնում՝ սիրաշահելու ուժայիններին կամ պետական ծառայողներին: Սա նրանց վերջին հենարանն է, որ ամեն գնով փորձում են պահպանել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: