Իշխան Սաղաթելյանի «վզին» դրված էր մեր հասցեները տեռորիստներին տալը. Վահագն Ալեքսանյան
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ուշագրավ գաղտնազերծում է արել հեղաշրջման գործով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի առնչությամբ։
«Փաստորեն շատ արագ վազող Իշխան Սաղաթելյանի վզին դրված էր մեր համարներն ու հասցեները տալ պոռնիկ տեռորիստներին: Վաղը կհասկանանք, թե ի՞նչ հաջողութուններ է գրանցել շատ արագ վազող Իշխան Սաղաթելյանը», - գրել է Ալեքսանյանը։
Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է խորհրդարան մի քանի պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Նրանց թվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ Սիսիանի նախկին քաղաքապետը։