երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վրաերթի հետևանքով «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

Վրաերթի հետևանքով «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

Երեկ՝ հունիսի 11-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 6-ամյա Դավիթ Ավագյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 6-ին:   Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Վան Սարգսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորամարգ գյուղի Ազատության փողոցում վրաերթի էր ենթարկել Դ. Ավագյանին, որից հետո իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել էր «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ Ա. Գաբրիելյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: 

  • Կիսվել: