հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը 562 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը 562 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը 562 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Այս մասին հայտնել է Հակոբյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Արշակ Հակոբյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետն էր։ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու, ինչպես նաև ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

Դատարանն օրերս բավարարել էր Հակոբյանի խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

  • Կիսվել: