հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում ընդունել է «Ինեկո Գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել «Ինեկո գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Բալոյանը, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը, ինչպես նաև «Դայմենշն» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Հարությունյանը։ Այս մասին ասված է ՀԷՑ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«Քննարկմանը մասնակցել են նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալ Հարություն Նարինյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆինանսական ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, ՀԷՑ-ի գործունեության տարբեր ոլորտներում ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները՝ հաշվի առնելով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին առնչվող իրավակազմակերպական ընթացակարգերը։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար՝ ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտի ռազմավարական ընկերության համար կարևոր է բաց և կառուցողական երկխոսությունը Հայաստանի ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ժամանակավոր կառավարիչը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը բանկային ոլորտի հետ՝ ՀԷՑ-ի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակներում։

 

  • Կիսվել: