ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բոլոր միջադեպերն արձանագրված են. ոստիկանապետը՝ ընդդիմադիրներին ծեծելու և վրաերթի ենթարկելու մասին

Բոլոր միջադեպերն արձանագրված են. ոստիկանապետը՝ ընդդիմադիրներին ծեծելու և վրաերթի ենթարկելու մասին

Բոլոր միջադեպերն արձանագրված են. ոստիկանապետը՝ ընդդիմադիրներին ծեծելու և վրաերթի ենթարկելու մասին:Հայաստանի ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանն աբսուրդ է անվանել այն տեղեկությունը, ըսր որի Հայաստանում իշխող «ՔՊ» կուսակցության կողմնակիցները վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին։

«Դրանք «ՔՊ» կուսակցության կողմնակիցները չէին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է նա։

Ցուցուլյանը հավաստիացրել է, որ վրաերթը եղել է դիտավորյալ։

Պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմնակիցներին «ՔՊ» կուսակցության կողմնակիցների կողմից ծեծի ենթարկելու մասին հարցին՝ ոստիկանության պետը վստահեցրել է, որ բոլոր միջադեպերն արձանագրված են՝ անկախ նրանից, թե դրանցում ներգրավված են իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչները։

  • Կիսվել: