ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Մեկնարկեց «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը. Ավինյան

Մեկնարկեց «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը. Ավինյան

Մեկնարկեց «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգան Ավինյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդանշական է, որ այն բացվեց Էրեբունիում՝ Երևանի պատմության սկզբնավայրում։ Այս տարվա խորագիրը՝ «Հին աստվածներ․ Էրեբունիից՝ ժամանակակից Երևան», միավորում է մեր հարուստ ժառանգությունն ու ժամանակակից ստեղծարար միտքը։
 
Երևանի քաղաքապետարանն արդեն երրորդ տարին անընդմեջ աջակցում է Նորաձևության շաբաթին՝ նպաստելով հայկական նորաձևության զարգացմանն ու հայ դիզայներների համար նոր հնարավորությունների ստեղծմանը»։

  • Կիսվել: