Վերիջն 8 ամսում ՄԻԱՎ-ից ունեցել ենք մահվան 35 դեպք. Մադոյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն ասաց, որ Հայաստանում 2020 թվականին մինչև հուլիսի 31-ը կատարվել է 60 հազար ՄԻԱՎ-ի հետազոտություն:
Նրա խոսքով՝ մինչև հիմա մահվան դեպքեր լինում են ուշ ախտորոշման պատճառով:
Մադոյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Մինչև հիմա դեպքեր են լինում մահվան, քանի որ ուշ են ախտորոշվել, ախտորոշվել են այն փուլում, երբ օգնելն անհնարին է լինում։ Վերիջն 8 ամսում ունեցել ենք 35 մահվան դեպք։
Բանախոսն ասաց, որ մահացածների մեջ երեխաներ չկան
՛՛20-29 տարիքային խմբից մահացել է 3 հոգի, 30-39 տարեկանում՝ 8 հոգի, 40-49՝ 9 հոգի, 50-59 տարիքային խմբում 11 հոգի է մահացել, 60-69 խմբում՝ 3, մեկ հոգի էլ 15-19 տարեկան խմբում ունենք՛՛,-հավելեց Մադոյանը:


